Դիմումաձև Պետական աջակցության
համապատասխանություն

Պետական փոխհատուցում բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավող գործատուներին

ՀՀ Կառավարությունը ընդունել է Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ մշակված միջոցառումը, որն ուղղված է բարձր որակավորում ունեցող մասնագետների (ԲՈՈՒՄ) ներգրավման խթանմանը։ Նախագծի նպատակն է բարձրացնել գործող ընկերությունների արտադրողականությունը՝ աջակցելով տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների, և խթանել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական գործունեությունը։

Ըստ ընդունված կարգի նախատեսվում է առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններին (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ՀԿ, Հիմնադրամ, այդ թվում ԲՈՒՀ) (ոչ անհատ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին) փոխհատուցել բարձր որակավորում ունեցող մասնագետի (ԲՈՈՒՄ) ամսական աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների 20-70%-ը՝ ըստ սահմանված չափանիշների, որոնք ներառում են ԲՈՈՒՄ-ի կրթական և մասնագիտական փորձը։ Պետական աջակցության միջոցառման վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 31-ն է։

Ով կարող է դիմել փոխհատուցման համար

✔ Փոխհատուցման դիմումը լրացվում է գործատու կազմակերպության ( ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԲՈՒՀ, ՀԿ, հիմնադրամ և այլ ոչ առևտրային կազմակերության) կողմից
✔ Այն կազմակերպությունները, որոնք աջակցության համար դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում առնվազն 2 ամիս ( անընդմեջ ) ներգրավել են իրենցկազմակերպության մեջ ԲՈՈՒՄ
ՊԱՐՏԱԴԻՐ ՍՏՈՒԳԵՔ, արդյոք դուք կարող եք դիմել այս աջակցության միջոցառմանը հետևյալ առցանց գործիքի միջոցով` https://bit.ly/3CSdzda

Բարձր որակավորում ունեցող մասնագետների (ԲՈՈՒՄ) չափորոշիչներ

ԲՈՈՒՄ է համարվում այն մասնագետը, ով գործատուի կողմից ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից 12-ը (կումուլատիվ) ապրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և բավարարում է հետևյալ պայմաններից գոնե մեկին՝

1) Ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկը և ստացել է բակալավրի, մագիստրոսի և/կամ դոկտորի (կամ տվյալ երկրում ընդունված համապատասխան այլ բարձրագույն կամ/և
2) ունի նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ (գումարային) հետևյալ վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերություններում՝ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia:

Որքան է աջակցության չափը

ԲՈՈՒՄ-ներին վճարված աշխատավարձեր և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում վերջիններիս համար աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատավարձերը և դրանց հավասարեցված այլ վճարումները (ներառյալ հարկերը, պարտադիր այլ վճարները):

Գործում է փոխհատուցման հետեւյալ սանդղակը՝
Գործատու կազմակերպություն Չափանիշներ Փոխհատուցման չափ
ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԲՈՒՀ, ՀԿ, հիմնադրամ, գիտահետազոտական կազմակերպություն Բակալավրի կամ մագիստրոսի կոչում առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկում (բացակայում է դոկտորի կոչումը) 20% ամսական, բայց ոչ ավել քան 1 միլլիոն դրամ ամսական։
Նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ (գումարային) հետևյալ վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերություններում՝ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia (բացակայում է դոկտորի կոչումը)
ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԲՈՒՀ, ՀԿ, հիմնադրամ, գիտահետազոտական կազմակերպություն Բակալավրի կամ մագիստրոսի կոչում հրապարակված QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկում, նաև դոկտորի կոչում ցանկացած ԲՈՒՀ-ի կողմից (թե' Հայաստանից, թե' Հայաստանից դուրս)։ Դոկտորի կոչում առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևիցե մեկի կողմից 50% ամսական, բայց ոչ ավել քան 1.5 միլլիոն դրամ ամսական։
Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ (գումարային) հետևյալ վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերություններում՝ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia. և դոկտորի կոչում ցանկացած ԲՈՒՀ-ից
ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ, ԲՈՒՀ, ՀԿ, հիմնադրամ, գիտահետազոտական կազմակերպություն Բակալավրի կամ մագիստրոսի կոչում առաջատար 400 ԲՈՒՀ-երից մեկում, նաև դոկտորի կոչում ցանկացած ԲՈՒՀ-ից (թե' Հայաստանից, թե' Հայաստանից դուրս), նաև դասավանդում է հայկական ԲՈՒՀ-ում և միևնույն ժամանակ աշխատում նաև Հայաստանում գործող կազմակերպությունում 50%, բայց ոչ ավել քան 1.5 միլլիոն դրամ հիմնական գործատու կազմակերպությանը, և 70%, բայց ոչ ավել քան 2 միլլիոն դրամ բարձրագույն ուսումնական հաստատությանը։
Դոկտորի կոչում առաջատար 400 ԲՈՒՀ-երից մեկի կողմից, նաև դասավանդում է հայկական ԲՈՒՀ-ում, և աշխատում է Հայաստանում գործող կազմակերպությունում
Նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ (գումարային) հետևյալ վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերություններում՝ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia, նաև դոկտորի կոչում ցանկացած ԲՈՒՀ-ի կողմից, ով դասավանդում է հայկական ԲՈՒՀ-ում և աշխատում է Հայաստանում գործող կազմակերպությունում

Ինչպես դիմել

ՊԱՐՏԱԴԻՐ ստուգեք եւ համոզվեք, որ դուք կարող եք դիմել այս աջակցության միջոցառմանը հետևյալ առցանց գործիքի միջոցով` https://bit.ly/3CSdzda
✔Գործատու կազմակերպությունը
լրացնում է դիմումի ձևանմուշը, որը հասանելի է այստեղ։ Լրացված դիմումը և դիմումին պարտադիր կցվող փաստաթղթերի փաթեթը պետք է ուղարկել experts@ncie.am հասցեին, թեմայի դաշտում նշելով՝ «Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աջակցություն»։
Դիմումին պարտադիր կցվում են հետևյալ փաստաթղթերը՝
1. Բարձր որակավորում ունեցող մասնագետի բարձրագույն կրթությունը կամ գիտական աստիճանը հիմնավորող վկայականի պատճենը (սկանը) և/կամ
2(ա). Պաշտոնական տեղեկանք վերոնշյալ ինդեքսավորված կազմակերպության կողմից (ով հանդիսացել է ԲՈՈՒՄ-ի նախկին գործատու), որում պետք է հստակ նշված լինի քանի տարի է տվյալ մասնագետն աշխատել այդ ընկերությունում և ինչ պաշտոններ է զբաղեցրել,
2(բ). մասնագետի նախկին աշխատավայրի ղեկավար անձնակազմից համապատասխան անձի/անձանց անունը, ազգանունը, պաշտոնը, էլ․ հասցեն, հեռախոսահամարը` նշված տեղեկությունները հաստատելու համար:
3. Բարձր որակավորում ունեցող մասնագետի հետ կնքված աշխատանքային պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի) պատճենը (սկանը)
4. Բարձր որակավորում ունեցող մասնագետի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (սկանը)

Փոխհատուցման հաստատումը Եվ վճարման կարգը

Փաստաթղթերի համապատասխանության դեպքում, հաստատվում է ԲՈՈՒՄ աշխատավարձի փոխհատուցումը.
✔ Փոխհատուցումները փոխանցվում են տնտեսավարողների դիմում-հայտում նշված բանկային հաշիվներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը (այն դեպքում, երբ գործատուն հանձնում է հարկային հաշվետվությունը մինչև այդ ամսվա 10-րդ օրը):
✔ Փոխհատուցումները տրամադրվում են գործատուին դիմումի հաստատումից սկսած իրար հաջորդող 36 ամիսների համար:
✔ Փոխհատուցումները տրամադրվում են միայն դիմումի բավարարման պահից հետո ԲՈՈՒՄ-ներին վճարված վճարումների դիմաց և չեն տրամադրվում դիմումին նախորդող շրջանում կատարած վճարումների համար։



ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ. Այս նյութը կրում է բացառապես տեղեկատվական բնույթ, չի հանդիսանում պաշտոնական հրապարակում կամ պաշտոնական տեքստ: Դիմողները պետք է ուսումնասիրեն ծրագրի պաշտոնական տեքստը: Ծրագրի պաշտոնական տեքստը հասանելի է այստեղ Միայն դիմողն է պատասխանատու իր դիմումի և կից փաստաթղթերի ճշտության, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանող դիմումը ժամանակին և ճշգրիտ ներկայացնելու համար: Դիմումի վերաբերյալ որոշումը կայացնում է միջոցառումն իրականացնող ՀՀ կառավարության սահմանած մարմնի կողմից ձեր դիմումի հիման վրա: Լրացուցիչ պահանջներ, պայմաններ և սահմանափակումներ կարող են կիրառելի լինել: Սույն նյութը վերաբերվում է միայն ՀՀ կառավարության 26.03.2020 թ. N 355-Լ որոշման N 2 Հավելվածով սահմանված պետական աջակցության ծրագրին: Այս տեղեկատվությունը չի կարող օգտագործվել այլ աջակցության ծրագրերի մասնակցելու հնարավորությունը գնահատելու համար: